19 07 2018

Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգիծը վերա­բացելու հարցով դիմել է վարչապետին. «Հրապարակ»

Շիրակի մարզպետը Գյումրի-Կարս երկաթգիծը վերա­բացելու հարցով դիմել է վարչապետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրավոր առա­ջարկ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որ միջոցներ ձեռնարկվեն հայ-թուրքական, մասնավորապես՝ Գյումրի-Կարս երկաթգիծը վերա­բացելու ուղղությամբ, որը փակվել է 1993-ին՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով:

Թուրքիան, ի նշան Ադրբեջանին աջակցության, դադարեցրեց երկաթգծի աշխատանքը, և սահմա­նը փակվեց: Հետագայում շատ փորձեր արվեցին դիվանագիտական հարաբերություններ ստեղծե­լու ուղղությամբ, Սերժ Սարգսյանի օրոք հայ-թուրքական արձանագրություններ ստորագրվեցին՝ ապարդյուն:

Շիրակի մարզպետն օրերս հյուրըն­կալել է սփյուռքահայ գործարարների և քննար­կել ՀՀ-ում, մասնավորապես՝ Շիրակում, բիզնեսի խնդիրները: Զրուցակիցներից մեկը նշել է, որ եթե սահմանը բացվեր, և երկաթգիծն աշխատեր, տուրիզմը թափով կզարգանար, և մարզպետը որոշել է, որ վարչապետին ուղղված իր նամակը բավական է, որ սահմանը բացվի, և Թուրքիայի հետ շփումը վերականգնվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ