19 07 2018

Գազալցակայաններ կառուցելու գործընթացը կասեցվել է. «Ժողովուրդ»

Գազալցակայաններ կառուցելու գործընթացը կասեցվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը: Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաև Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն փաստորեն նոր իրողություն­ները ոչինչ չեն փոխել, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա:

Մեր տեղեկություններով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի՝ նոր քարտեզներ և նոր կանոնակարգեր են մշակվում: Իսկ այդ ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է անխտիր բոլորի՝ գազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին դիմումները: Հատկանշական է փաստը, որ այս գործելաոճը կա­րող է խանգարել տնտեսապես՝ հաշվի առնելով, որ նոր գազալցակայանները նոր աշխատատեղեր են, բյու­ջե՝ հարկային մեծ եկամուտներ, և այսպես շարունակ»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ