17 07 2018

ՀՀ-ում վարկառուների թիվն ավելանում է. «Առավոտ»

ՀՀ-ում վարկառուների թիվն ավելանում է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում առևտրային բանկերում քաղաքացիների հերթերը հիշեցնում են «մութ ու ցուրտ» տարիներին հացի և «սալյարկայի» հերթերը: Մարդիկ կա՛մ վարկ են վերցնում, կա՛մ վերցրածի տոկոսներն են վճարում: Հայաստանի Հանրապետությունում երևի միայն անչափահասներն ու թոշակառուներն են, որ վարկ չունեն, չեն կարող ստանալ:

«Սաղ ազգը վարկի տակ նռռում ա: Կա´մ ապառիկով են մի բան առնում, կա´մ էլ տան համար են վարկ վերցնում: Ավանդ դնող սկի չկա»,- դժգոհում են հերթում կանգնած վարկառուները: Մինչդեռ Կենտրոնական բանկից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ առևտրային բանկերում ավանդային հաշիվների քանակն ավելին է, բան վարկառուների բանակը: Ընդ որում, տարեցտարի վարկառուների թիվն ավելանում է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ