հիԱմառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Ըստ այդմ` մայիսին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիուսով հարուցված հիվանդության առումով (արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով): Խելորայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին:
Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր: Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք:
Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք: Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում. դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից, մինչև այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ի դեպքում` մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից:
Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները: Տարբեր երկրներ մեկնելիս անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, երկրների համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով:
Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
Եթե պլանավորել եք ճանապարհորդություն և կարիք ունեք կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ մանրամասն խորհրդատվության, կարող եք զանգահարել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` +(37410)340444 հեռախոսահամարով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը