14 07 2018

Ինչպե՞ս է ազդել ներքաղաքական իրավիճակն անշարժ գույքի վրա. «Հայոց աշխարհ»

Ինչպե՞ս է ազդել ներքաղաքական իրավիճակն անշարժ գույքի վրա. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ներքաղաքական վերջին իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Հայաստանի անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայի զարգացումների վրա։ Տարեսկզբի ակտիվությունը ապրիլ-մայիսին ոչ միայն դանդաղել, այլև հետընթաց է ապրել։ Ընդ որում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Բնակարանային շուկայի պասիվացումն արտահայտվել է առք ու վաճառքի գործարքների անկման տեսքով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ մարտին հաջորդող շրջանում բնակարանների առք ու վաճառքի գործարքները նվազել են։ Խոսքը մասնավորապես բազմահարկ շենքերի բնակարանների մասին է, որոնց բաժին է ընկնում շուկայի հիմնական մասը։

Կադաստրի կոմիտեի տվյալները հիմք են տալիս ասելու, որ մարտին բնակարանների առք ու վաճառքը ակտիվ է եղել։ Կատարշուվել է վաճառքի 1400 գործարք։ Արդեն ապրիլին գործարքների թիվը կրճատվել է 211-ով (կամ 15 տոկոսով), ինչը լուրջ անկում է։

Չնայած մայիսին շուկայի ակտիվությունը որոշ չափով վերականգնվել է, այնուհանդերձ այն դեռևս զգալիորեն զիջում է մարտի ցուցանիշը։ Շուկան պասիվացել է 9,5 տոկոսով։ Մայիսին մարտի համեմատ բնակարանային գործարքների թիվը պակասել է 133-ով։

Բնակարանային շուկայի պասիվացումը վերջին ամիսներին մայրաքաղաքում առարկայական է եղել։ Ապրիլից շուկան մտել է անկման փուլ։

Տարեսկզբի երեք ամիսների ակտիվությունից հետո այդ ամսին Երևանում 145-ով պակաս բնակարան է վաճառվել։ Այլ կերպ ասած, գործարքները կրճատվել են գրեթե 15 տոկոսով։ Միտումը պահպանվել է նաև մայիսին։ Մարտի համեմատ գրեթե 11 տոկոսով նվազել է բնակարանների վաճառքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ