07 07 2018

ԱԱԾ-ից՝ Ծառուկյանի աշխատակազմ

ԱԱԾ-ից՝ Ծառուկյանի աշխատակազմ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց: Մենք տեղեկացանք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում.  նա նստում է «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:

welcomeyt#88

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ