Հուլիսի 4-ին, ժամը 02:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հայկ Հարությունյանը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել: Աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել հունիսի 8-ին, որից հետո ԱԻՆ-ն ու բազմաթիվ կամավորներ չեն կարողանում գտնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը