16 06 2023

4 ամսվա ընթացքում փաստաբանի նկատմամբ բռնության 2-րդ դեպքն է․ պետք է պայքարել դրա դեմ, որ չկրկնվի․ Հայկ Հարությունյան



Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբանները սկսում են իրազեկման հանրային գործողություններ․ Փաստաբանների պալատից ակցիայի մասնակիցները շարժվել են  դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ՝իրազեկելու,որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին։

Փաստաբան Հայկ Հարությունյանը նշում է, որ արատավոր այդ երևույթն օրինաչափություն է դարձել, «4 ամսվա ընթացքում  սա նման 2-րդ դեպքն է , պետք է փաստաբաներն իրենց ձայնը բարձրացնեն, որ պատկան մարմինները հասկանան, որ նման երևույթների դեմ  ոչ միայն փաստաբանները, այլև իրավական մարմինները պետք է պայքարեն, որ բացառվի նման արատավոր երևույթի կրկնությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ