03 07 2018

Դեմոյան-ԿԳՆ «մարտը» ավարտվեց Դեմոյանի հեռանալով

Դեմոյան-ԿԳՆ «մարտը» ավարտվեց Դեմոյանի հեռանալով

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ ընտրվեցին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հոգաբարձուների խորհրդի նախագահն ու քարտուղարը։ Նիստից մոտ մեկ ժամ անց թանգարան-ինստիտուտ ժամանեց Հայկ Դեմոյանը, ով հայտարարեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, և ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմի հաջորդ գիտխորհուրդը։

Դեմոյանը նշեց, որ եկել է իր աշխատասենյակից իրերը վերցնելու։ Հայկ Դեմոյանն ասաց, որ չի մասնակցելու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին։

« Ես կամավոր որոշեցի, որ պետք է հեռանամ: Որևէ մեկը հիմա չի կարող հավակնել, որ ինքը ինձ հեռացրեց, կամ պատժեց, դա առնվազն մանկամտություն է: Իմ միակ ցանկությունը վերադարձից հետո եղել է՝ օրինականության դաշտում թանգարան-ինստիտուտից հեռանալս ձևակերպելը։ Ես հայտարարել եմ, որ չեմ շարունակում տնօրենի պաշտոնին հավակնել, որովհետև այլ մարդիկ պետք է շարունակեն։ Հիմա ԿԳՆ-ի այս վախը չեմ հասկանում»,- ասաց Դեմոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ