ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշում է ստորագրել Ֆելիքս Թադևոսյանին վարչապետի խորհրդական նշանակելու մասին: Նշենք, որ վարչապետի խորհրադականների թիվը դարձավ 11, որոնցից 7-ը՝ հասարակական հիմունքներով:
Վաևչապետի այլ որոշումներով նշանակվել են Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի փոխմարզպետեր: Ըստ այդմ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել Գառնիկ Աթանեսյանը: Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ: Կոտայքի մարզպետի տեղակալ է նշանակվել Վասակ Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը