21 06 2018

ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները

ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները

Երկրապահ կամավորականների միությունում հունիսի 21-ին հանդիպում է հրավիրվել: Հանդիպման օրակարգում երկու հարց էր՝ արտահերթ համագումար անցկացնել և նոր նախագահ ընտրել: Բացի այդ ԵԿՄ վարչության անդամները մտադիր են նախաձեռնող խումբ ստեղծել, որպեսզի ԵԿՄ-ն պահպանվի, և Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները որևէ կերպ չազդեն կառույցի գործունեության վրա:

ԵԿՄ անդամները նշեցին, որ որևէ կապ չեն ունեցել իրենց կառույցում կատարվածի հետ, տեղյակ չեն եղել որևէ բանից: Նրանց խոսքով իրենց գլխավոր նպատակն է վերականգնել միության հեղինակությունն ու ապացուցել, որ մշտապես եղել են ու լինելու են ժողովրդի և պետության կողքին:

Հանդիպմանը մասնակցում էին ԵԿՄ անդամներ, տարածքային կառույցի ղեկավարներ, ԵԿՄ փոխնախագահներ, ինչպես նաև ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներ:

Մի ժամից ավել տևած նիստին որոշվեց դադարեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորություները։ ԵԿՄ-ի աշխատանքները ժամանակավորապես կստանձնեն կառույցի փոխնախագահները։ Որոշվեց նաև դադարեցնել կառույցի ֆինանսատնտեսական աշխատանքները։

Հունիսի 24-ին կհրավիրվի վարչության նիստ , որտեղ էլ կքննարկեն նոր նախագահի ընտրության հարցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ