Փետրվարի 12-ին, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը, այս մասին հայտարարություն է տարածել Երկրապահ կամավորականների միությունը։
Նշվում է, որ մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է այսօր՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով զոհվածների տվյալները:
Նրանք են՝
Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։
Հայկական կողմն ունի նաև 1 վիրավոր: Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը