09 06 2018

Աղջկա սիրտը գրավելուց հետո հայտնվեց ոստիկանությունում

Աղջկա սիրտը գրավելուց հետո հայտնվեց ոստիկանությունում

Հունիսի 9-ին, ժամը 00.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա սիրտը գրավելու համար: Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին: 

Կազմվել է համապատասխան արձանագրություն:

Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ կառավարության՝ հունիսի 8-ի նիստում հրավառություններն արգելելու հարցը դրվեց խստորեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ