26 05 2018

«Վերջին զանգի» օրը գրանցվել է 11 պատահար

«Վերջին զանգի» օրը գրանցվել է 11 պատահար

Մայիսի 25-ին՝ «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել: Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար»,– ասվում է Աշոտ Ահարոնյանի գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ