24 05 2024

«Վերջին զանգ». Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգ». Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 12.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

«Մինչ ժամը 12.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ