ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել՝ ընտրողների ցուցակներում փոփոխությունների մասին:
«Շուտով կարևոր փոփոխություն, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: ԱԳՆ-Ոստիկանություն-Հանրապետական զինկոմիսարիատ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու՝ տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման:
Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը