21 05 2018

ՀՀ հակաօդային պաշտպանությունը կզինվի «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներով

ՀՀ հակաօդային պաշտպանությունը կզինվի «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներով

Հայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։ Այս մասին հայտարարել են «Զինուժ» հաղորդաշարի եթերում։

Համաձայն հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ «Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ։

Այն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի. ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ