Զորքերի վերազինման ծրագրի շրջանակում Գյումրիի ռուսական ռազմաբազա է մատակարարվել «Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը: Այդ մասին հայտնում է tvzvezda.ru-ն: «Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը կարող է կիրառվել ՀՕՊ, սահմանային վերահսկողության համակարգերի, արագ արձագանքման ուժերի տեղեկատվական ապահովման համար, նաև քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգերում:
Կայանը կարող է գործել ծովի մակերևույթից 1.5 հազար մետր բարձրության, +50 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի, 98 տոկոս խոնավության, ինչպես նաև 25 մետր ժամ քամու արագության պայմաններում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը