11 05 2018

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հերթական աշխատասենյակը



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ի առավոտյան՝ կառավարության նիստի մեկնարկից առաջ, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ցուցադրեց իր նոր աշխատասենյակը:

Մինչ այդ, վարչապետն ասաց, որ ներկայացրել է ԱԱԾ-ի և ոստիկանության նոր ղեկավարներին: Ասաց, որ Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում հարցեր է առաջացրել, որոնց կանդրադառնա:

Այնուհետև վարչապետը ներկայացրեց կառավարության շենքում գտնվող իր աշխատասենյակն ու հանգստի սենյակները, որոնց ինքը ևս նոր էր ծանոթանում: Վարչապետը ցուցադրեց չհրկիզվող պահարանները, բազմոցը, ննջարանը, սանհանգույցը, սառնարանը, որում միայն պաղպաղակ էր և խմիչք: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ