05 04 2018

«ՎիզաՄետրիկ»-ը Հայաստանում շենգենյան վիզաներ չի տրամադրի

«ՎիզաՄետրիկ»-ը Հայաստանում շենգենյան վիզաներ չի տրամադրի

Ապրիլի 3-ից «ՎիզաՄետրիկ» ընկերությունը շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը չի կարող իրականացվել տեխնիկական պատճառներից ելնելով:

Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։

Դեսպանությունը մոտ ժամանակներում կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։

Դեսպանությունից խնդրում են ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով։ 

Հիշեցնենք, որ օրերս կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտնել էր, թե 2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից, որը ռուս-թուրքական թուրքական կազմակերպություն է:

Այնուհետև արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ստուգվում են այդ ընկերության գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ