28 03 2018

Հայաստանում շենգենյան վիզայի դիմումներով կզբաղվի ռուս-թուրքական կազմակերպությունը. Գերմանիայի դեսպան

Հայաստանում շենգենյան վիզայի դիմումներով կզբաղվի ռուս-թուրքական կազմակերպությունը. Գերմանիայի դեսպան

2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «Վիզա Մետրիկի» կողմից: Այս մասին մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Դեսպանը նաև նշեց, որ VisaMatric կազմակերպությունը  ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Դեսպանը վստահեցրեց՝ մրցույթի ամփոփման գոտում, դեր չի խաղացել, թե որ  երկրից է ընկերությունը, միայն օբյեկտիվության սկզբունքներից ելնելով է ընտրությունն իրականացվել: Ընկերությունը երկարամյա փորձ ունի, որպես ծառայություններ իրականացնող ընկերություն: Այդ պատճառով է այն վիզաների կենտրոնին վերաբերող մրցույթը շահել: Իսկ դիտարկմանը, թե հաշվի չե՞ն առել արդյոք, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, և որ շատ ՀՀ քաղաքացիների կարող է անհանգստացնել իրենց անձնական տվյալների անվտանգության խնդիրը, դեսպանը պատասխանեց. «Անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար շատ բարձր արժեք է, և մենք կարող ենք երաշխավորել, որևէ տվյալ դուրս չի գա:

Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչ, և այնտեղ աշխատողները բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»: Նշենք, որ այդ փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների և փաստաթղթերի ընդունման, փոխանցման և վերադարձման ամբողջ գործընթացը: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով:

 Գերմանիային վերաբերող վիզաների դիմումների ընթացակարգը մնալու է բացառապես Գերմանիայի դեսպանության գործունեության շրջանակներում: «Ես ուզում եմ շատ հստակ շեշտել, որ այդ վիզաների տրամադրման մասին որոշումը տրվում է բացառապես Գերմանիայի դեսպանատան աշխատակիցների կողմից»,- նշեց դեսպանը: Մաթիաս Քիսլերի խոսքով՝ վիզաների տրամադրումը կենտրոնների միջոցով կազմակերպելու պատվիրակումը միայն Հայաստանին չի վերաբերում, կան այլ երկրներ ևս, որտեղ Գերմանիան քաղաքացիներին տրամադրում է վիզաներ կազմակերպության միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ