Լեհաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ 2024 թ․ հունիսի 1-ից փոխվում է D տեսակի ազգային մուտքի արտոնագրի դիմում-հայտի ընդունման և ուսումնասիրման, ինչպես նաև նշված արտոնագրային դիմում-հայտի վերանայման համար նախատեսված գումարի չափը։ Հունիսի 1-ից վճարը կազմելու է 135 եվրո։ Անփոփոխ է մնում Շենգենյան C տեսակի մուտքի արտոնագրի դիմումի ընդունման և ուսումնասիրման համար նախատեսված գումարի չափը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը