03 04 2018

Սպասվում է փոփոխական եղանակ

Սպասվում է փոփոխական եղանակ

Ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8մ/վ, 3-4-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ին կնվազի 6-8, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում ապրիլի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ