30 03 2018

Սուրբ Զատիկի տոնի միջոցառումները. Ցանկ

Սուրբ Զատիկի տոնի միջոցառումները. Ցանկ

Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնին, եկեղեցական արարողություններից բացի, մի շարք համայնքներում կկազմակերպվեն հոգևոր-մշակութային միջոցառումներ:

Արարատյան Հայրապետական թեմը հրապարակել է միջոցառումների ժամանակացույցը: 

Մարտի 31, Ավագ շաբաթ

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Ժամը 18.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ժամը 20.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը:

Ժամը 20.00-ին  Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Ս. Հարության Ավետիսը:

Ապրիլի 1, Սուրբ Հարության տոն

Երևանի Ս. Երրորդություն եկեղեցի

Ժամը 13.30-ին, Ս. Պատարագի ավարտին  եկեղեցու բակում երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական համերգ և ազգային պարերի ուսուցանում:

Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ Նորագավիթի Մշակույթի տան սաների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված գումարը կտրամադրվի բարեգործության:

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ եկեղեցուն կից գործող կենտրոնի սաների մասնակցությամբ:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո կկազմակերպվի տոնական համերգային ծրագիր և ձեռքի աշխատանքների թեմատիկ ցուցահանդես:

Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիներ

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Ելույթ կունենան եկեղեցու «Գանձեր» երգչախումբը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տան սաները:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

Քանաքեռի Ս.Հակոբ եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագի ավարտից հետո եկեղեցու բակում  կկազմակերպվի զատկական հյուրասիրություն:

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո կկազմակերպվի տոնական համերգ՝ Ավանի մշակույթի տան, դպրոցների, ազգագրական երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Համերգային ծրագրից հետո կլինի նաև հյուրասիրություն:

Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո Արաբկիր համայնքի նորակառույց եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում Արաբկիր վարչական շրջանի մշակույթի տան և Հայորդաց տան սաների մասնակցությամբ:

Արարատի Ս. Հակոբ եկեղեցի

Ժամը 13.30–ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա  համերգային ծրագիր՝ Արարատի Մշակույթի տան սաների մասնակցությամբ, որից հետո կլինի նաև մատաղի հյուրասիրություն:

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում և մատաղի հյուրասիրություն:

Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական համերգ, հավկիթների մրցույթ և հյուրասիրություն:

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում Կիրակնօրյա դպրոցի սաները կներկայացնեն Զատկի խորհուրդը, կկազմակերպվի ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կօգտագործվի երիցատան կառուցման աշխատանքների համար: Եկեղեցու այցելուներին կմատուցվի մատաղ և կարմրաներկ հավկիթներ:

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա համերգ, որից հետո մասնակիցները Մասիս քաղաքում կշրջեն՝ փոխանցելու Ս. Հարության ավետիսը:

Նորաբացի Ս. Աստվածածին  եկեղեցի

Ժամը 13.30-ին Ս. Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:

Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ