27 03 2018

Մարդկանց զանգվածային կուտակում ունեցող օբյեկտներ են ստուգվել

Մարդկանց զանգվածային կուտակում ունեցող օբյեկտներ են ստուգվել

2018թ. երեք ամիսներին ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50-ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն):

Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են պատասխանատվության միջոցներ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման համար: Այսպես, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է պատասխանատվություն օրենքի դրույթների խախտման համար: Իսկ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար սահմանված է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարումը կապահովի հրդեհներից, տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ 64 կյանք խլած հրդեհի պատճառ է նշշվում հակահրդեհային կանոնների չպահպանումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ