22 03 2018

Հայկազ բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ

Հայկազ բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին: 

Նշանակումը կատարվել է 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. դեկտեմբերի 5-ին Հայկազ Բաղմանյանին ազատեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Գեներալ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իր հորդորով։

Որպես ազատման պատճառ՝ նախարարը նշել էր աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումը, ինչն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ: Սակայն նախարարը չէր մանրամասնել, թե երբ և ինչ թերացումներ են հայտնաբերվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ