22 03 2018

Կառավարությունը մարզիկներին շարունակում է տարկետումներ տալ

Կառավարությունը մարզիկներին շարունակում է տարկետումներ տալ

Կառավարությունը երեք մարզիկների բանակից տարկետման իրավունք տվեց:

Համաձայն մարտի 22-ի նիստի օրակարգային նախագծի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց Արմեն Վաչագանի Նահապետյանին, Դերենիկ Արսենի Սարգսյանին, Միհրան Վահեի Պետրոսյանին:

Երիտասարդները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի կազմում:  

Նշենք, որ մարզիկներին զորակոչից տարկետում տալու որոշումներ հաճախ է կայացնում կառավարությունը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ