22 03 2018

Բանակից տարկետում, պետբյուջեի վերանայում, հարկային արտոնություն, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացում. Կառավարության նիստը



Մարտի 22-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 43 հարց, որից 31-ը չզեկուցվող, 4-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Հավանություն տվեց շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին:

Փոփոխություններ արեց տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:

Հավանություն տվեց հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառմանը:

Վերաբաշխում կատարեց պետական բյուջեում:

Հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացմանը:

Առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ գումարել:

Հավանություն տվեց Հայաստանի և Իսրայելի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի նախագծին:

Գումար հատկացրեց արտակարգ իրավիճակների նախարարությանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը, դատական դեպրտամենտին:

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ