Կարլ Մարքսի ծննդավայրում՝ գերմանական Թրիեր քաղաքում, հայտնվել է փիլիսոփայի պատկերով հետիոտնային լուսացույց: Այն տեղադրվել է Մարկսի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ: Հայտնում է meduza-ն:
Քաղաքի պաշտոնական էջում նշված է, որ հայտնի փիլիսոփան լուսավորվում է ոչ միայն դասական հեղափոխական կարմիրով, այլ նաև կանաչով: Երկրոդ նմանօրինակ լուսացույցը կհայտնվի Թրիեր քաղաքում առաջիկա շաբաթվա ընքացքում:
200-ամյա հոբելյանը կնշանավորվի Կարլ Մարքսի արձանով, որը քաղաքը նվեր է ստացել Չինաստանից: Շատերը, սակայն, ինչպես գրում է BBC-ն, սա անթույլատրելի են համարում, քանի որ կարծում են, որ հարգանքի տուրքի նման դրսևորումներն անտեսում են կոմունիզմի շրջանում մարդկանց ապրած տառապանքները:
Տարբեր անձանց կերպարներով հետիոտնային լուսացույցերը Գերմանիայում նորություն չեն: Օրինակ՝ Բոն քաղաքում կա Լյուդվիգ վան Բեթհովենի դիմանկարով լուսացույց, իսկ Մայնցում՝ տեղի հեռուստատեսային աստղերի կերպարներով: Ավելին, Արևելյան Գերմանիայի խորհրդանիշերից մեկը գլխարկով մարդու կերպարով լուսացույցն է, որը ստեղծվել է 1960 թվականին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը