Բաքվի «Մեդիա կենտրոն»-ում սկսվել են Ադրբեջանի 100-ամյակին նվիրված գեղարվեստա-վավերագրական ֆիլմի նկարահանումները:Գլխավոր պրոդյուսերը Բաքվի «Մեդիա կենտրոն»-ի նախագահ Արզու Ալիևան է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ֆիլմը պատրաստվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ և BP-Azerbaijan ընկերության հովանավորությամբ: Այն պատմում է, թե ինչպես են երկրի հիմնադիրները պայքարել «անկախության թշնամիների դեմ»:
Այն ներկայացվելու է հասարակությանը մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը