Գրեթե 5 տարի հարազատները փնտրել են 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներ Գոռ եւ Գեւորգ Հովհաննիսյանների մարմինները, սակայն ապարդյուն: NEWS.am-ի հետ զրույցում զոհվածների հորաքույրը՝ Գոհար Հովհաննիսյանը պատմում է՝ փնտրելու տեղ չեն թողել, սակայն 5 տարի անց միայն մասունքներ են գտել:
Եղբայրներից ավագը՝ Գեւորգը, սպա էր, Գոռը՝ պայմանագրային զինծառայող: Երկուսն էլ զոհվել են Մարտունիում՝ Կարմիր Շուկայում, անօդաչուի հարվածից, երկուսն էլ նույն մեքենայի մեջ են եղել:
Զոհված եղբայրների մարտական ընկեր Արման Մելքումյանը պատմում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եղել են Կարմիր Շուկայում, 9-ին հրաման են ստացել գնալ դեպի Հադրութի ուղղությամբ, այդ ժամանակ էլ անօդաչուն հարվածել է եղբայրների մեքենային:
Գեւորգ Հովհաննիսյանը ամուսնացած էր, ունի երկու երեխա, իսկ Գոռը դեռ ամուսնացած չէր, նշանվելու նպատակ ուներ:
Եղբայրներին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորեցին այսօր՝ զինվորական կարգով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը