20 02 2025

2018 թվականի հեղափոխության օրակարգը Արցախի մասին չի եղել. Արմեն Գրիգորյան



Երբ Շուշիում ձեր հարսանիքն էիք նշում, այդ ժամանակ գիտեի՞ք, որ նախկինները բանակցել են, որ ձեր հայրենիք Շուշին և Արցախը պետք է լինի Ադրբեջանինը, գիտեի՞ք, որ պսակադրվում եք ադրբեջանական տարածքում։ Այս հարցն այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղեցին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Ի խպատասխան նա ասաց. «Լեռնային Ղարաբաղի հարցով, երբ որ դուք փորձում եք շատ անձնականացնել և անձնական տիրույթ տեղափոխել, ես այստեղ որևէ իմաստ չեմ տեսնում անձնական քննարկումներ տանելու: Հրապարակային բոլոր հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ, կլինի 1990-ականներին, թե 2000-ականներին, ես սրա մասին հրապարակային խոսել եմ, բացատրություն եմ տվել իմ դիրքորոշումների»:

Նա նկատեց, որ 2018 թվականի հեղափոխության օրակարգը Արցախի մասին չի եղել. «2018 թվականի օրակարգը ամբողջովին ներքաղաքական է եղել, արտաքին քաղաքականության մասին որևէ լոզունգ չի եղել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ