Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:
Սահմանադրության նախագծի տեքստը պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները: Այն հանձնառությունը, որը ստացել ենք միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,-ասել է նա՝ չբացառելով, որ Սահմանադրության հանրաքվեն լինի ընտրություններից հետո. «Ամենայն հավանականությամբ, այո, այդպես կլինի»,- նշեց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է նոր Սահմանադրության մեջ հանվի հղումը Արցախի վերաբերյալ, նա արձագանքեց. «Ես ոչինչ չեմ բացառում, այդ հարցի շուրջ դեռևս վերջնական որոշում չունենք, բայց կլինի, թե չի լինի այն արտահայտությունը, որ այսօր կա տեքստում, մեր իրական կյանքում որևէ բան չի փոխել»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը