01 02 2025

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում. Վարուժան Գեղամյան

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը դիրքորոշում է հայտնել ադրբեջանցիների դեմ «անհանդուրժողականություն հրահրելու» մեղադրանքով հայրենազրկված արցախցի գիտնականին կալանքի տանելու որոշման կապակցությամբ․

«Հայաստանում այս րոպեներին ուզում են դատեն ու կալանավորեն մարդու, որը մի քանի օր առաջ ֆեյսբուքում տեղադրել էր տեսանյութ, որում երևում էր, որ մի քանի մարդիկ ադրբեջաներենով Երևանի գլխավոր հրապարակում երգում էին «Ղարաբաղի» մասին։ Շինծու մեղադրանքը՝ «ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն»։

Կրկնեմ։  Հայաստանի քաղաքացի հայ մարդուն, ով բողոքել էր այդ ամենի դեմ, ուզում են կալանավորել։

Նորից կրկնեմ։ Հայ մարդուն ուզում են կալանավորել, որ ձայն է բարձրացրել, թե մեր երկրում ադրբեջանցիները անարգել շրջում ու հայի արժանապատվությունը վիրավորող երգեր են երգում։

Թուրքական օկուպացիան պոզով-պոչով չի լինում»,- գրել է Վարուժան Գեղամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ