Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Մի դեպք հիշեցի։
2021 թ. սեպտեմբերին, կապիտուլյանտների կողմից թուրքերին նվիրված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել էր Արցախի դրոշն ու զինանշանը։
Այսօր՝ 2025 հունվարին ՀՀ դ-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկվեց Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել։ Ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն (ցենզուրա)։
Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով։ Վառ վկայությունը «Արցախ» բառն արտասանելու համար դե-ֆակտո վարչապետի խոսնակի ներողություն խնդրելը։
Էս ամենը քաջածանոթ է մեզ՝ մասնագետներիս։ 19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։
Ենթադրում եմ, որ սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով։ Եթե չդիմադրենք, նոր առիթներ էլ կունենա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը