Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը Հայաստանի նախագահից պահանջում է վերահաստատել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը համազգային շահ է։
«ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս (…) առաջնորդվում է բացառապես ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շահերով: Հանրապետության նախագահը ժողովրդին տված երդմամբ պարտավորվել է առաջնորդվել ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շահերով։
Պահանջում եմ Հանրապետության նախագահից՝ հայտարարությամբ հստակ վերահաստատել, որ Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործը համազգային շահ է»,- գրել է Ղամբարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը