30 01 2025

Սևանա լճում արդյունագործական որսի ժամկետ սահմանվեց մինչև հունիսի 1-ը. նախատեսվում է որսան 314 տոննա սիգ

Սևանա լճում արդյունագործական որսի ժամկետ սահմանվեց մինչև հունիսի 1-ը. նախատեսվում է որսան 314 տոննա սիգ

 

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիտում սահմանեց 2025-ի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները:

Այս որոշմամբ սահմանվեցին նաև արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:

Ըստ այդմ նախատեսվում է 2025-ի ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:

Արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 

Այս որոշման ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետականբյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 20.4 մլն դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ