Միտումնավոր ամեն ինչ անում են, որ մենք լքենք երկիրը, բայց մենք մեր երկիրը չենք լքելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա բացատրեց, որ գույքագրելով՝ պետությունն իր եկամտից 10 տոկոս փայ է ուզում։ «Օրենքն ի սկզբանե անօրինականություն է, եթե ես, օրինակ, ներմուծել եմ ապրանքը, և մաքսազերծումով կազմել է 20 մլն դրամ, որում դեռ հաշվարկված չէ տրանսպորտի ծախսը, օտար երկրում հյուրանոցի ծախսը, տեղի հարկ եմ տալիս։ Ինքը նախ իմ 20 մլն-ից փայ է մտնում 1,5 տոկոս, ու երբ արդեն պետք է անցնեմ իմ եկամուտներին, այսինքն՝ վաճառեցի, դարձավ 25 մլն, ինքը նաև այդ 5 միլիոնից 10 տոկոս փայ է մտնում, բայց ես դեռ տեղի վարձ պետք է վճարեմ, հարկայինի գումարները։ Չենք ասում՝ հարկ չվճարենք, ասում ենք՝ հասանելի դարձրու»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը