30 01 2025

Բյուջեն պահվում է սահմանների համար, զինվորների համար, ոչ թե պարգևավճարների․ ակցիայի մասնակից



 

Բյուջեն պահվում է սահմանների համար, զինվորների համար, ոչ թե նստած դուք պարգևավճարներ տաք, իսկ սահմանում կանգնած տղերքին 180-200 հազար փող վճարեք: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը. Նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու, նաեւ համընդհանուր հայտարարագրման դեմ:

«Մենք պայքարում ենք մեր երկրի համար, դուք պայքարում եք մեզ երկրից հանելու համար, մենք չենք գնալու, մենք պայքարելու ենք, մենք ամուր ենք, մենք ուժեղ ենք, մենք կմնանք մեր երկրում ու կհասնենք մեր ուզածին: Դուք պետք է մեր կողքին լինեք, ոչ թե մեր մեջքից խփողների, մենք ի վիճակի չենք սրանից ավել վճարելու»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ