Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղփոխով տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը