Երևանի Գումի շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է: ՍԱՏՄ աշխատակիցներն ու կարմիրբերետավորները թույլ չեն տալիս մսավաճառներին բացել կրպակներն ու առևտուր սկսել՝ պատճառը ոչ սպանդանոցային մորթն է: Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են ստուգումներ կատարվում:
«Ստեղ եմ եղել, լավ բան չի եղել: Պատահական սկսվեց: Գելը ոնց ա պախկվում հենց գառը գալիս ա՝ բռնում ա, այ տենց»,- ասաց ականատես քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ ոստիկանները բռնություն են կիրառել
Ավելի վաղ ՆԳՆ հայտնել էր, որ ՍԱՏՄ աշխատակիցների և քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել: Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը