02 12 2024

Սիրած աղջկան լոգարանից փախցրած պարեկն ազատվել է աշխատանքից

Սիրած աղջկան լոգարանից փախցրած պարեկն ազատվել է աշխատանքից

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից սիրած աղջկան առևանգած 30–ամյա պարեկն ազատվել է աշխատանքից, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնել է դատախազությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է հարակից գյուղում ապրող իր հավանած աղջկա տուն և փախցրել նրան անմիջապես լոգարանից։
Դատախազությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածով և 192 հոդվածի 5–րդ մասով։
 
Պարեկն ազատվել է աշխատանքից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ