02 12 2024

Աջափնյակի մետրոն «կառուցեցին», անցել են նոր կայարանի

Աջափնյակի մետրոն «կառուցեցին», անցել են նոր կայարանի

 

Մինչև 2024-ի ավարտը ակնկալվում է հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը:

«Տեխնիկական առաջադրանքի նախագիծը ներկայացվել էր միջազգային գործընկերներին՝ առաջարկություններ, դիտարկումներ ստանալու նպատակով, քանի որ պատրաստվում ենք միջազգային մրցույթ անցկացնել նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների ձեռքբերման համար: Դիտարկումները ստացել ենք: Այս պահին նախագիծը լրամշակվում է»,-շեշտեց Բաբայանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր 2023 թվականի նոյեմբերին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ