Վրաստանի համար այս գիշերն էլ ծանր էր։ Թբիլիսիից բացի ցուցարարներ էին հավաքվել նաև Բաթումիում դատարանի շենքի դիմաց։ Ցուցարարներն այստեղ պահանջել են ազատ արձակել նախկինում ձերբակալված ակցիայի մասնակիցներին։
«Ազատ արձակեք», «Ո՛չ ոստիկանական համակարգին», «Ո՛չ բռնապետությանն այս երկրում». Վանկարկել են ակցիայի մասնակիցները։ Դատարանի շենքի մոտ մոբիլիզացվել է հատուկ նշանակության ջոկատայինների մեծ խումբ։
«Գրուզիա օնլայն»-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 29-ին Բաթումիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 9 մադ, ահդ թվում և անչափահաս ու կին։ Վերջիներն ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ մյուսներին ազատազրկել են 5 օրով, նշանակել տուգանք։ .
Անցած գիշեր իրավիճակն առավել թեժ է եղել Ռուսթավելի պողատայում։ Ցուցարարները մոլոտովի կոկտեյլներ, քարեր ու այլ առարկաներ են նետել խորհրդարանի շենքի վրա, բարիկադներ են տեղադրել, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։
Ի պատասխան ուժայիները կիրառել են ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ։ ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ վնասվածքներ է ստացել 14 ոստիկան։
Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարել է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ թեժ գծով տեղեկություն են ստացել 200-ից ավելի անձանց բերման ենթարկելու մասին. ձերբակալվածների թվում կան անչափահասներ, կանայք, լրագրողներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպությունների անդամներ։
Բողոքի ցույցերի ուժեղ ալիքը սկսկեց նոյեմբերի 28-ից հետո, երբ Վրաստանի իշխանությունը հայտարարեց ԵՄ անդամակցության վերաբերյալ հարցը հանվել է օրակարգից։
«Առաջին քայլը, որ պետք է արվի, այն է, որ պետք է ուժ գործադրվի Սահմանադրական դատարանի վրա։ Դատարանն ունի ունիկալ հնարավորություն մեր երկրի պատմության մեջ՝ լուծելու այս խոր ճգնաժամը, որը չգիտես, թե ինչի կարող է հանգեցնել»,-հայտարարել է Վրաստանի նախագահը՝ մեղադրելով ՍԴ-ին անգործության ու քայլեր չձեռնարկելու, նիստ չհրավիրելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը