Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության, այս մասին երեկ հայտարարեցին «Քոչար» մշակութային հիմնադրամից։
Ավելի ուշ էլ Երվանդ Քոչարի թանգարանից հայտնեցին, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է։
Երվանդ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեր ներկայացրեցին 7 ստեղծագործությունների անհետացման մասին։
Ռուբեն Քոչարն ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք ու, ի զարմանս իրեն, երբ թանգարանում իրեն տեսել է հարսը՝ Լալա Մարտիրոսյանը, արդեն թանգարանի տնօրենը, զարմացել է։
«Ասաց՝ «ինչո՞ւ ես եկել, դու ի՞նչ կապ ունես թանգարանի հետ, դուրս արի այստեղից, մի մտի, դու ոչինչ չես արել այս թանգարանի համար»։ Լալան շատ զարմացավ, հետո, երևի, ջուր խմեց, զարմանքն անցավ»,- նշեց նա։
Քոչարի խոսքով՝ երբ մոտեցել է Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանական տարին, ինքը որոշել է Քոչարի գործերը Հայաստանից դուրս հանել։
«Ասացի՝ իմ սեփականությունը կհանեմ, կցուցադրեմ, հարց տվեցի, ասացի՝ գործերը որտե՞ղ են, լռություն եղավ, ասացին՝ մի շաբաթից հետո կպատասխանեն։ Մեկ շաբաթ հետո Լալա ու Կարինե Քոչարները ինձ բերեցին ցուցակ՝ գունավոր լուսանկարներով՝ կողքը նշած՝ այս-այս գործերը չկան։ Ո՞նց թե չկան, որտե՞ղ են»,- մանրամասնեց Երվանդ Քոչարի որդին՝ նշելով, որ այս ամենը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը