20 11 2024

10 հոգով ԱՄն՝ բյուջեի հաշվին

10 հոգով ԱՄն՝ բյուջեի հաշվին

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-ից 30-ը ներառյալ գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից:

ԱՄՆ Լոս Անջելես քաղաք պատվիրակությունը մեկնելու է հետևյալ կազմով՝

  1. Տիգրան Ավինյան՝ Երևանի քաղաքապետ,
  2. Լուսինե Դայան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական,
  3. Պետրոս Պետոյան՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,
  4. Դավիթ Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ,
  5. Անդրանիկ Թևոսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ,
  6. Սարգիս Մանուկյան` «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն,
  7. Օֆելյա Սիմոնյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալ,
  8. Լուսինե Ղարիբյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի ժ/պ,
  9. Մալվինա Պողոսյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող,
  10. Արամ Դևրիկյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության օպերատոր։

Գործուղման ծախսերը հոգում է ՀՀ Կառավարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ