26 08 2024

Ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարը․ նա տեղափոխվել է հիվանդանոց

«Oգոստոսի 25-ին, Գեղարքունիքի մարզում ծեծի է ենթարկել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը»,- այս մասին գրում է shamshyan.com կայքը՝ մանրամասներ հայտնելով դեպքից։

«Վերջինս գտնվելիս է եղել արձակուրդում և Սևանի լողափերից մեկում ընտանիքի հետ հանգստանալիս է եղել, երբ նկատել է, որ մի խումբ անձինք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցնում, և Ա. Սահակյանը հորդորել է նրանց դադարեցնեն նման անհարգալից պահվածքը, ինչը դուր չի եկել նրանց ու հարձակվել ու ծեծի են ենթարկել նրան։

Վերջինը նաև կոտրվածք է ստացել ու տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ա. Սահակյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը ճշտելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- գրել է կայքը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ