29 10 2024

Ես ընդամենը կախել եմ մեխանիզմ, որը ցույց է տալիս որոշակի քաղաքի ժամ․ Հանրային ռադիոյի տնօրեն



Բոլոր newsroom-ներում ընդունված է կախել տարբեր քաղաքների ժամը ցույց տվող ժամացույցները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով աղմուկ հանած միջադեպին, երբ Հանրային ռադիոյի շենքում Բաքվի ու Անկարայի ժամերը ցույց տվող ժամացույցները աշխատակիցները հեռացրել էին։

Դիտարկմանը, որ դա պաշտոնական Բաքվին հաճոյանալու ձեւ է, Քոլոյանն արձագանքեց. «Ինձ ամենաքիչը  հետաքրքրում է, թե պաշտոնական Բաքվում ինչ են մտածում մեր մասին»:

Հարցին՝ Ադրբեջանին թշնամի համարում է, թե ոչ, Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում. «Եթե ես ասեմ՝ թշնամի է, կամ  թշնամի չէ, դա կլինի քաղաքական գնահատական: Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը քաղաքական գնահատականներ չի տալիս»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ