23 10 2024

Անկարայում ահաբեկչություն է եղել․ կան զոհեր և վիրավորներ

Անկարայում ահաբեկչություն է եղել․ կան զոհեր և վիրավորներ

Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։

Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ փոխանցելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի՝ X-ի միկրոբլոգում արված գրառումը։

«Ցավոք, ունենք 3 զոհ և 14 վիրավոր», - իր գրառման մեջ նշել է թուրք պաշտոնյան՝ հավելելով, որ հարձակում գործած 3 անձանցից 2-ը վնասազերծվել են։Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գտնվում էր Կազանում՝ մասնակցելու ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին,  տեղեկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ