10 10 2024

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա

Վերջին օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. «GDH TV»-ին տված հարցազրույցին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Այս մասին փոխանցում է  ermenihaber-ը։

Նա մասնավորապես նշել է. «Զանգեզուրի միջանցքը Բաքու-Թբիլիսի-Կարս գծի այլընտրանքն է կամ երթուղի, որը մեծացնելու է դրա թողունակությունը։ Մի նախագիծ է, որը մենք կազմել ենք որպես Կասպիցով անցնող Ադրբեջանից դեպի Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան և Դիլուջու, Իգդիր, Կարս [գնացող գիծ]։ Ադրբեջանական կողմի կարևոր հատվածները կառուցվել են, Նախիջևանի կողմում առկա գծի վերականգնման աշխատանքներն սկսվելու են, Թուրքիայի կողմի 224 կմ-ի տենդերն անցկացրել ենք, հաջորդ տարի ենք սկսելու»։

Պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում, սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»,- ընդգծել է թուրք նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ